ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

Պիցցա

Կորիզում պիցցայի խմորը պատրաստման ժամանակ մենք խմորիչ չենք օգտագործում, այսպիսով մեր պիցցան թեթև է, բարակ և խրթխրթան։

 

Պաստա

Մեր պաստան սպիտակուցներով հարուստ սեմոլինա տեսակի ալյուրից է պատրաստվում, ինչը մակարողենեղենի հյուսվածքն ավելի խիտ է դարձնում, շերտավոր։ Կորիզում պաստան միշտ թարմ է, հենց նոր պատրաստված։

 

Աղցան

Անսպասելի համային համադրություններ և դասական բաղադրատոմս՝ նոր մոտեցմամբ. համտեսեք Կորիզի աղցանները։

 

Ապուր

Եթե փորձենք խտացնել մեկ ափսեի մեջ մեր ջերմությունն ու սերը մեր աշխատանքի, մեր այցելուների և մեր ստեղծածի հանդեպ, ապա կստանանք Կորիզի գունագեղ ապուրները։

 

Ընդհանուր ափսե

Համի վայելքը լիարժեք չէ, եթե այն չեք կիսում մտերիմների հետ։ Ընդհանուր ափսեներից յուրաքանչյուրն իր մեջ խոհարարական ավանդույթների մի ամբողջ խումբ է ներառում, մի ամբողջ երկրի բույր ու ճաշակ։

 

Սենդվիչ

Կորիզում թխված թարմ հացը դառնում է բազմահարկ գունագեղ փաթեթ թարմ, հագեցնող համով։

 

Աղանդեր

Քաղցրավենիքը մենք յուրովի ենք պատկերացնում։ Կորիզում դեսերտը քաղցր ու թթու համերի հերթագայությունն է. շոկոլադին գալիս է փոխարինելու բալը, բեզեին՝ կիտրոնը և այլն։

 

Հիմնական ուտեստ

Երբ հիմնական կերակուրը դառնում է խոհարարական հանճարի բարձրագույն դրսևորումը, իսկ յուրաքանչյուր կտորը բառացիորեն հալվում է բերում։