Բլոգ

Ինչպես ընտրել լավագույն ձիթապտղի յուղը

 

Երբ խոհանոցում արևն է ծորում...

Սովորաբար ձիթապտղի յուղ ընտրելիս շատերի համար թիվ մեկ կողմնորոշիչը արժեքն է, ինչ խոսք, դա էլ կարող է ցույց տալ ճիշտ ուղին, բայց եկեք այսօր դառնանք իրական փորձագետ՝ ծանոթանալով ընդամենը մի քանի կարևոր նրբությունների։

 

Եթե պարզապես թվարկելու լինենք բարձրակարգ ձիթապտղի յուղի հատկանիշները, ապա կունենանք այսպիսի մի ցանկ՝

  1. Սրվակի վրա պետք է լինի Extra Virgin կամ Virgin նշումը
  2. Գնապիտակի վրատ պետք է նշված լինի տեղեկատվություն թթվայնության վերաբերյալ. լավագույնը 0.8-1 %-ից ոչ ավելին է
  3. Պետք է պարտադիր նշված լինեն արտադրության երկիրը, արտադրողի, ներկրողի և արտահանողի հասցեները
  4. Ձիթապտղի յուղը պահպանվում է ընդամենը 18 ամիս, այնպես որ կարևոր է նաև ժամկետը
  5. Պետք է լինի մետաղյա կամ ապակե տարայի մեջ
  6. Կարող է լինել ցանկացած գույնի. այն պնդումը, թե գույնից է կախված ձիթապտղի յուղի որակը, սխալ է, գույնը կախված է ձիթապտղի տեսակից և չի խոսում որակի մասին
  7. Եվ իհա՛րկե, այն պետք է բարձր արժեք ունենա, քանի որ Extra Virgin յուղ ստանալու գործընթացը չափազանց աշխատատար է, և պատրաստի արտադրանքը ուղղակի չի կարող է ցածր արժեք ունենալ։

Եվ այսպես, ավելի մանրամասն  անդրադառնանք հիմնական կետերին։ Extra Virgin. ահա այն ամենակարևոր գրառումը, որ պետք է լինի ձեր ձիթապտղի յուղի տարայի վրա։ Այսպիսի յուղ պատրաստելիս օգտագործում են միայն ամբողջական և հասուն պտուղներ, այն կարող է լինել միայն սառը մզվածքի, որի ժամանակ բոլոր օգտակար հատկությունները պահպանվում են։ Ուղղակի Virgin տեսակը նույնպես զտում են առանց քիմիական բաղադրիչների, այն նույնպես սառը մզվածքի է, բայց թթվայնությունը հասնում է 2%-ի, այն ավելի մատչելի է, նաև կարելի է օգտագործել տապակելու ժամանակ։

 

 

Մյուս տարբերակները Refined Оlive Оil և Olive Pomace Oil տեսակներն են, դրանք ռաֆինացված են և պատրաստվում են ձիթապտղի կորիզից։ Այս տարբերակները խորհուրդ չի տրվում օգտագործել աղցանների մեջ, բայց դրանք շատ հարմար են տապակելու համար։

Փաթեթավորումն ընտրելիս միշտ նախապատվությունը տվե՛ք մետաղյա տարաներին, քանի որ դրանց մեջ չի թափանցում բնական լույսը, որը կործանարար է ձիթապտղի յուղի համար։ Այն կարծիքը, թե մետաղը փոխում է յուղի համը, նույնպես սխալ է. Vivelia յուղի մետաղյա տարաները հատուկ մշակում են անցնում, որպեսզի հակազդեցության մեջ չմտնեն յուղի հետ։ Երկրորդ տեղում ապակին է, որը, ինչպես նկատում եք, մգեցված է նույնպես արևի լույսը փակելու համար։ Երբեք մի՛ գնեք պլաստիկե տարայի մեջ առաջարկվող ձիթապտղի յուղ։

Ձիթապտղի յուղը պետք է արտադրված լինի Հունաստանում, Իտալիայում կամ Իսպանիայում։ Մեր ընկերությունը ներկրում է Vivelia  ձիթապտղի յուղը անմիջապես Հունաստանից. Կորիզում բոլոր կերակրատեսակները պատրաստվում են այս բարձրակարգ ձիթապտղի յուղով։

Ձիթապտղի յուղի հիմնական գաղտնիքն իր յուրահատուկ բաղադրությունն է. օգտակար բաղադրիչների իրական գանձարան, որոնք 100 %-ով յուրացվում են մարդու օրգանիզմի կողմից։ Ձիթապտղի յուղի մեջ կան մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և վիտամին E, որը նպաստում է վիտամին A-ի յուրացմանը։ Այսպիսի բնական շղթայական ռեակցիան նպաստում է օրգանիզմի ընդհանուր երիտասարդացմանը, մաշկի և մազերի տեսքի բարելավմանն ու ինքնազգացողության լավացմանը։

Vivelia Extra Virgin հունական բարձրակարգ ձիթապտղի յուղը կարող եք գնել Կորիզում։ Այն ներկայացված է մետաղյա և ապակե տարաների մեջ, քաշային մի քանի տարբերակով՝ ձեզ համար գնումը լավագույնս հարմար և ձեռնտու դարձնելու նպատակով։